Ռազմածովային ուժերի ներ հրամանատար է նշանակվել

Իրանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի նոր հրամանատար է նշանակվել։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Այդ պաշտոնին նշանակվել է ծովակալ Ալի Օզմային։

Նա այդ պաշտոնում կփոխարինի ամերիկա-իսրայելական տանդեմի կողմից Իրանի դեմ իրականացված ռազմարշավի ժամանակ զոհված ծովակալ Ալիռըզա Թանգսիրիին։

Օզմային ավելի վաղ, ղեկավարել է այն ռազմական շրջանը, որի պատախանատվության տարածքում եղել են Քեշմ եւ Քիչ կղզիները Պարսից ծոցում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *