Փաշինյան․ Հայաստանը շահագրգռված է Եվրասիական տնտեսական միությունում հետագա մասնակցությամբ

Հայաստանը շահագրգռված է Եվրասիական տնտեսական միությունում հետագա մասնակցությամբ և նրանով, որ ԵԱՏՄ մեխանիզմներն աշխատեն։ Այդ մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուրգում ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ընթացքում։

«Մենք շահագրգռված ենք ԵԱՏՄ-ում մեր մասնակցությամբ և շահագրգռված ենք, որպեսզի ԵԱՏՄ-ի մասին պայմանագրով նախատեսված այն մեխանիզմներն աշխատեն պլանային ռեժիմով։ Կարծում եմ՝ դա բխում է ԵԱՏՄ-ի հետագա զարգացման շահերից», – ասել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *