Չինաստանի նախագահ Սի Ծինպինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ, հաղորդում է չինական Xinhua գործակալությունը։
ՉԺՀ նախագահ Սի Ծինպինը Չինաստանի կառավարության և ժողովրդի անունից շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Միացյալ Նահանգների անկախության հռչակման 250-րդ տարեդարձի առթիվ։
Շնորհավորանքի մասին երկուշաբթի հայտարարել է ՉԺՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։