Հորմուզի նեղուցով նավարկությունը տեղի կունենա Իրանի սահմանած երթուղիներով․ Իրանի ԱԳՆ խոսնակ

Հորմուզի նեղուցով նավարկությունը տեղի կունենա Իրանի սահմանած երթուղիներով՝ Իսլամական Հանրապետության համապատասխան մարմինների համակարգմամբ․ IRIB-ի եթերում ասել է Իրանի ԱԳ խոսնակ Իսմայիլ Բաղային։

Նա ընդգծել է, որ հենց Իրանն է Հորմուզի նեղուցի «պահապանը» և միջոցներ չի խնայի ազգային շահերն ու իրավունքները պաշտպանելու համար անհրաժեշտ գործիքակազմի կիրառման հարցում։

Բաղային նաև նշել է, որ Իսլամական Հանրապետությունը հայելային պատասխան կտա հակառակորդների «անբարյացակամ» գործողություններին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *