«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Այսօր Հակակոռուպցիոն դատարանի դիմաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հոդվածների հատկանիշներով․ հայտնել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։

Նրա խոսքով՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալվել է 17 անձ, կատարվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *