CCTV. Չինաստանի հյուսիս-արևմուտքում սողանք է տեղի ունեցել

Գանսու նահանգում (ՉԺՀ-ի հյուսիս-արևմտյան շրջան) տեղի ունեցած սողանքի հետևանքով 16 մարդ հայտնվել է փլատակների տակ։ Այդ մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը (CCTV)։

Ինչպես ճշտվում է, արտակարգ պատահարը տեղի է ունեցել հուլիսի 7-ի առավոտյան՝ Լուննան քաղաքում։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարներ, բժիշկներ և իրավապահ մարմինների աշխատակիցներ։ Իշխանությունները ապահովել են աղետի գոտում հայտնված անձանց տարհանումն ու տեղավորումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *