Սաուդյան Արաբիայի դրոշի ներքո ընթացող նավթատար լցանավը վնասվել է Հորմուզի նեղուցի շրջանում՝ Օմանի ափերից ոչ հեռու։ Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ծովային անվտանգության ոլորտի աղբյուրներին։
Նրա տեղեկություններով՝ նավը բախվել է հեղուկացված բնական գազ տեղափոխող մեկ այլ տանկերի։