AMX-ում տեղի են ունեցել 78 մլրդ դրամի պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդներ

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի․/ԱՌԿԱ/․  Հայաստանի ֆոնդային բորսայում հուլիսի 7-ին տեղի է ունեցել ընդհանուր 70 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման և մոտ 8 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի հետգնման աճուրդներ։

Դրանց թվում են,  ինչպես հայտնել են բորսայի մամուլի ծառայությունից.

  1. AMGB1129A357 տարբերակիչ ծածկագրով և 11 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսեր։ Տեղաբաշխման ծավալը՝ 70 000 000 000 դրամ։ Միջին կշռված գնի եկամտաբերությունը՝ 8.6064%, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 9%:

2. AMGN60294276 տարբերակիչ ծածկագրով և 5 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսեր։ Հետգնման ծավալը՝ 1 1922 354 000 դրամ։ Միջին կշռված գնի եկամտաբերությունը՝ 6.7726%, հետգնված պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 9.4%:

3. AMGN36294277 տարբերակիչ ծածկագրով և 3 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսեր։ Հետգնման ծավալը՝ 6 000 000 000 դրամ։ Միջին կշռված գնի եկամտաբերությունը՝ 6.7009%, հետգնված պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 8.4%:

Պետական պարտատոմսերը հասանելի են ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *