ԱՄՆ-ն վերականգնել է Իրանի դեմ նավթային պատժամիջոցները՝ ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիրախավորման։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյայի։
Պաշտոնյան նախազգուշացրել է, որ Իրանի հարվածները նեղուցով անցնող նավերին «միանգամայն անընդունելի են» և հետևանքներ կունենան։
Այս հայտարարության ֆոնին նավթի գինը 5%-ով բարձրացել է։