Սեփականության իրավունքի համաթիվը. ի՞նչ դիրքում է Հայաստանը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Տնտեսության բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ է ձևավորել համապատասխան միջավայր։ Վերջինիս մասին մտորելիս չի կարելի շրջանցել տնտեսագիտական կարևորագույն սկզբունքներից մեկը՝ սեփականության իրավունքի պաշտպանության խնդիրը։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այն երկրները, որոնք ունեն խնդիրներ սեփականության իրավունքի պաշտպանության հարցերում, այդ երկրների տնտեսությունը «կաղում» է և չի կարող գործել արդյունավետ։

Սեփականության իրավունքի կոպտագույն ոտնահարումը տնտեսության վրա թողնում է երկարաժամկետ բացասական հետևանքներ։

Վերջին տարիներին ՀՀ֊ում սեփականության իրավունքի մտահոգիչ վիճակի մասին են փաստում վիճակագրական տվյալները.

Վերը ներկայացված տվյալները ցույց են տալիս, որ 2020թ․ հետո կտրուկ անկում է ապրել սեփականության իրավունքի համաթիվը։

Սեփականության իրավունքի համաթիվը տատանվում է 0-100 բալ միջակայքում։ Ըստ այդմ՝ որքան ցուցանիշը մոտ է 100 բալին, այնքան պաշտպանված է երկրում սեփականության իրավունքը, և հակառակը՝ որքան բալը մոտ է 0-ի, այնքան մեծ են խնդիրներ։ Վիճակագրությունը փաստում է, որ ՀՀ֊ում դեռևս 2020թ․ համաթիվը գտնվում էր 61 բալ մակարդակում, սակայն հաջորդ տարիներին ցուցանիշն անկում է գրանցել շուրջ 11 բալով։ Մասնավորապես, 2022թ․ ցուցանիշը հասել է 50 բալ մակարդակին և հետագա տարիներին որևէ փոփոխության չի ենթարկվել։

2025թ․ դրությամբ Հայաստանի բալը բարձր է Թուրքիայի 41 բալից, Իրանի 23 բալից և Ռուսաստանի 19 բալից։ Սակայն, Հայաստանը վերջին հորիզոնականում է՝ համեմատած Վրաստանի 62 բալ և Ադրբեջանի 53 բալ արդյունքների հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *