Հարձակվել են ոստիկանական հենակետի վրա․ զոհվել են ոստիկաններ

Պակիստանի Բելուջիստան նահանգում հարձակվել են ոստիկանական հենակետի վրա։ Դեպքը տեղի է ունեցել Զիյարաթի շրջանում։ Զոհվել է առնվազն ինը ոստիկան, որոնց շարքում նաեւ երկու ավագ սպայական կոչում ունեցող։ Այս մասին հայտնում են իշխանությունները։ Շրջանային ոստիկանական կոմիսարիատը տեղի ունեցածը որակել է ահաբեկչական գործողություն։ Հայտնի է նաեւ, որ հինգ ոստիկան համարվում է անհետ կորած։ Դեպքի վայր են ուղարկվել հավելյալ ուժեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *