Զելենսկին դրական է գնահատել ԱՄՆ նախագահի հետ հանդիպման արդյունքները

Զելենսկին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ դրական գնահատելով ԱՄՆ նախագահի հետ հանդիպման արդյունքները։

«Լավ հանդիպում ունեցա նախագահ Թրամփի և նրա թիմի հետ։ Շնորհակալ եմ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդմանը հատկացված կարևոր ուշադրության համար, որը կօգնի ավելի արդյունավետ պաշտպանել մարդկանց կյանքերը»,-գրել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մի շարք գաղափարներ, որոնք կարող են ամրապնդել Ուկրաինայի դիրքերը և մոտեցնել խաղաղության հաստատումը։

«Ակնկալում եմ, որ մեր թիմերը հնարավորինս արագ կաշխատեն այսօր քննարկված բոլոր հարցերի ուղղությամբ»,- նշել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Ուկրաինային Patriot հրթիռային համակարգեր արտադրելու լիցենզիա կտրամադրի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *