ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայող

Օրերս Հորմուզի նեղուցում 3 նավ է թիրախավորվել, որին ի պատասխան ամերիկյան ուժերը հուլիսի 8-ի գիշերը հարվածներ են հասցրել Իրանում գտնվող շուրջ 80 թիրախի։ Իրանն էլ պատասխան հարվածներ է հասցրել՝ թիրախավորելով տարածաշրջանում ամերիկյան 85 ռազմական օբյեկտ։ ԱՄՆ-ն նաև չեղարկել է Իրանի դեմ նավթային պատժամիջոցների մեղմացումը։

Այս հարվածների ֆոնին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմն այլևս ուժ չունի, և որ ԱՄՆ-ն այլևս մտադիր չէ բանակցություններ վարել Թեհրանի հետ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում նոր սպառնալիքներ է հնչեցրել Իրանի հասցեին։ «Ես նրանց փոքրիկ նախազգուշացում տվեցի. մենք այսօր երեկոյան կրկին ուժեղ հարվածելու ենք նրանց», – ասել է Թրամփը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *