Oragir.News-ի տեղեկություններով` երեկ ձերբակալվել է Արթիկի գլխավոր ճարտարապետ Արկադի Գրիգորյանը, կան այլ ձերբակալվածներ ևս, ովքեր աշխատում են քաղաքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնում։
Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ`Գրիգորյանը 4 մլն. դրամի դիմաց Արթիկ քաղաքում տարածք է խոստացել ինչ-որ մեկի։ Արկադի Գրիգորյանը Արթիկի քաղաքապետ Անան Ոսկանյանի ընկերն է։
Գրիգորյանը նախքան այդ պաշտոնը զբաղեցնելը եղել է Մեծ Մանթաշի գյուղապետ, ՔՊ-ի ավագանու ցուցակով մասնակցել է ՏԻՄ ընտրություններին ու 2021 թվականից զբաղեցնում է տվյալ պաշտոնը։
Oragir.News-ը մի քանի անգամ Արթիկի բնակիչներից ստացել է ագազանգեր, որ Արկադի Գրիգորյանի ձեռքով տեղի են ունենում ապօրինություններ։
Անցած տարի Oragir.News-ը անդրադարձել էր այդ ահազանգերից մեկին։
Արթիկցի կինը` Սիլվա Բեյբությանը հայտարարել է, որ ճարտապարապետի մեղքով իր տունը դարձել է կռվախնձոր։