Ձերբակալվել է մանկավարժական համալսարանի պրոռեկտորը․ տեղեկությունը ABC Media-ի հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախության, դրան օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ»,- ասացին կոմիտեից:
ABC Media-ին հայտնեցին նաև, որ նույն գրոծով բերման էենթարկվել նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը։