Վենեսուելայում հունիսին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 3800-ը


Աշխարհ


Վենեսուելայում հունիսի 24-ին տեղի ունեցած 7,2 և 7,5 մագնիտուդով ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 3800-ը: Ավելի քան 16 000 մարդ վիրավոր է, ևս 17 000 մարդ մնացել է անօթևան:

Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է, որ նամակ է ուղարկել Մեծ Բրիտանիայի թագավորին՝ խնդրելով վերադարձնել Անգլիայի բանկում պահվող վենեսուելական ոսկին, որպեսզի երկիրը կարողանա հաղթահարել երկրաշարժերի հետևանքները:

Ռոդրիգեսը նաև խոսել է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարի հետ այնտեղ պահվող արգելափակված ակտիվների ապասառեցման մասին:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *