Այսօր Եվրահանձնաժողովը և Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը առաջարկեցին ԵՄ նոր պատժամիջոցների ռեժիմ՝ պայքարելու միգրանտների մաքսանենգության, մարդկանց թրաֆիքինգի և կազմակերպված հանցավորության այլ լուրջ ձևերի, ներառյալ հրազենի և ապօրինի թմրամիջոցների, ինչպես նաև փողերի լվացման դեմ, հայտնում են Եվրոպական Միությունից:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենն ասել է. «Այսօր մենք ներկայացնում ենք միգրանտների մաքսանենգների և թրաֆիքինգի դեմ պատժամիջոցների նոր ռեժիմ։ Մենք բոլորս ունենք ընդհանուր նպատակ՝ դուրս մղել նրանց բիզնեսից։ Փրկել հազարավոր մարդկանց կյանքեր, ովքեր երազում են ավելի լավ կյանքի մասին։
Կազմակերպված հանցագործները ապակայունացնում են հասարակությունները, խաթարում օրենքի գերակայությունն ու ժողովրդավարությունը և թուլացնում տնտեսական կայունությունն ու անվտանգությունը: ԵՄ-ից դուրս ծագող միգրանտների անօրինական մաքսանենգների և թրաֆիքյորների անօրինական գործունեությունը լուրջ սպառնալիք է ներկայացնում Միության անվտանգության և արժեքների համար: Չնայած վերջին երկու տարիների ընթացքում անօրինական ժամանումները նվազել են ավելի քան 50%-ով, չափազանց շատ մարդիկ դեռևս ռիսկի են դիմում և կորցնում են իրենց կյանքը մաքսանենգների ձեռքով։