Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը


Հայաստան


Հայաստանի ազգային արխիվն այցելուներին տեղեկացնում է, որ 2026 թվականի օգոստոսի 10-31-ը ներառյալ Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահն այցելուների համար չի գործի՝ պայմանավորված արխիվային գործերի առկայության և ամբողջականության ստուգմամբ, փաստաթղթերի ֆիզիկական վիճակի գնահատմամբ, արխիվապահոցներ գործերի վերադարձով, վերահաշվառմամբ և այլ կազմակերպական գործընթացներով։
 
«Նշված աշխատանքներն իրականացվում են արխիվային փաստաթղթերի պատշաճ պահպանությունն ու հաշվառումն ապահովելու, ինչպես նաև օգտվողների սպասարկման որակը բարելավելու նպատակով։ Խնդրում ենք հաշվի առնել այս հանգամանքը ձեր այցը և աշխատանքները պլանավորելիս։
 
Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների կապակցությամբ և շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *