ՖԻՖԱ-ն 1 մլն դոլարի օգնություն կտրամադրի Վենեսուելայի երկրաշարժից տուժածներին

ՖԻՖԱ-ի մարդասիրական հիմնադրամը Վենեսուելայում ավերիչ երկրաշարժերից տուժածներին կտրամադրի 1 միլիոն դոլարի աջակցություն․ հաղորդվում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում։

«Այս անչափ դժվար ժամանակահատվածում Վենեսուելայի ժողովուրդը վայելում է համաշխարհային ֆուտբոլային ընտանիքի լիակատար համերաշխությունը։ Ֆուտբոլն ունի մարդկանց միավորելու և հույս ներշնչելու բացառիկ ուժ, հատկապես ճգնաժամային իրավիճակներում»,- հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *