Եղեգնաձորում բախվել են «Ford Focus»–ն ու «ՎԱԶ 2121»–ը, կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 10–ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17․00–ի սահմաններում Երևան–Երասխ–Մեղրի ավտոճանապարհի Մ–2 119 կմ հատվածում բախվել են «Ford Focus» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *