Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 4000-ը

Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ կրկնակի երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 4 հազարը։ Այս մասին հայտնել է երկրի խորհրդարանի ղեկավար Խորխե Ռոդրիգեսը, հաղորդում է AFP գործակալությունը:

Նրա տվյալներով՝ հունիսի 24-ին տեղի ունեցած երկու հզոր ստորգետնյա ցնցումների հետևանքով զոհվել է առնվազն 4118 մարդ, ևս 16740-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։

Ամենաշատը տուժել է Լա Գուայրա ափամերձ նահանգը, որտեղ երկրաշարժերն ամբողջական թաղամասեր են ավերել։ Հազարավոր մարդիկ դեռևս համարվում են անհետ կորած։

Իշխանությունները շարունակում են գնահատել ավերածությունների մասշտաբներն ու որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *