Գնաճը, արտահանված ծիրանն ու զբոսաշրջիկները. Շաբաթը՝ թվերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թվեր, փաստեր և ֆինանսեր․ ամփոփում ենք շաբաթը  Banksnews.am-ի հետ։

Զբոսաշրջային թվեր։  2026թ. 1-ին կիսամյակում Հայաստանում զբոսաշրջային այցելությունները եղել են 1 մլն 42 հազար, ինչը ոչ միայն 14.8%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, այլև ռեկորդային ցուցանիշ է բոլոր տարիների հունվար-հունիս ամիսների համար։

 Ի՞նչ է ներմուծում Հայաստանը․ պարենամթերքի ներմուծման ծավալներում ամենամեծ կշիռն ունի ցորենը. 2026թ․ առաջին եռամսյակում 6 անգամ ավելի 2025թ․ նույն ժամանակահատվածի համեմատ՝ կազմելով մոտ 77 հզր տոննա։ Ներմուծման ծավալներով երկրորդը  միրգն է՝ 26 հզր տոննա, երրորդը՝ բանջարեղենը՝ 22 հզր տոննա։

Երկնիշ գնաճ պարենամթերքի շուկայում։ 2026 թվականի հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում սպառողական գներն աճել են 5.1 տոկոսով։ Ամենաշատը՝ 23.4 տոկոսով, աճել է տավարի մսի գինը, 12.5 տոկոսով էլ թանկացել են  կաթնամթերքը, պանիրն ու հավկիթը։

Ի դեպ,  թեպետ արտահանումը զգալիորեն նվազել է, բայց մրգերի գները Հայաստանում դեռ  չեն նվազում։ Նախորդ տարվա հունիսի համեմատ մրգի գինն աճել է 16.8, բանջարեղենինը՝  3.1 տոկոսով։

Էկոնոմիկայի նախարարի խոսքով` 371 տոննա  ծիրան է արտահանվել Հայաստանից հունիսի 19-21-ն ընկած ժամանակահատվածում։ Սակայն նախորդ տարվա հետ համեմատ վիճակագրությունը մտահոգիչ է։  2025-ի հունիսին ծիրանի արտահանումը կազմել էր 23 հազար տոննա, իսկ 2026-ի հունիսին ծիրանի ընդհանուր արտահանումը հազիվ հատում է 3 հազար տոննան։

Գանք կրթության ոլորտ։

Արդյունաբերություն

Շինարարություն

Գյուղատնտեսություն

Գերակա համարվող այս ուղղություններով քոլեջներ ընդունված բոլոր առաջին կուրսեցիները կստանան 50,000 դրամ կրթաթոշակ՝ անկախ նրանից ընդունվել են պետպատվերով, թե վճարովի համակարգ։ Սակայն բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները միայն կշարունակեն ստանալ կրթաթոշակ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *