Վարդավառը մեր ինքնութենական անընդհատության ևս մեկ վկայությունն է. ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը.

Այսօր Հայ Եկեղեցին նշում էր Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը մենք կոչում ենք Վարդավառ։ Այս տոնը գալիս է դեռ նախաքրիստոնեական ժամանակաշրջանից։ Հետագայում այն դարձավ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը։ Այս տոնն ինձ համար խորհրդանշում է հայ ժողովրդի պատմականության շարունակականությունը․․․

Տոնը հերթական առիթն է հասկանալու, որ մենք մեր արմատը պետք է արժևորենք, չպետք է թույլ տանք մեզ մեր պատմությունից, մեր կերպից անջատել, մենք մեր արմատով ենք ուժեղ, ու թեև մեր պատմությունը լի է եղել վայրիվերումներով, այսօրվա տոնը մեր ինքնութենական անընդհատության ևս մեկ վկայությունն է․․․

Շնորհավոր Վարդավառ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *