Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Ճեպազրույցի առանցքային որոշ կետեր ներկայացնում ենք ստորև․
- Իսկ ո՞վ է ասել, որ մարդը թոշակային տարիքում պետք է գամված լինի իր տանը, իր բակին, մարդիկ պետք է ճամփորդեն։ Պարզ է, որ այսօր թոշակառուները ճամփորդելու հնարավորությունները չունեն, մենք դեռ նոր-նոր նվազագույն սպառողական զամբյուղի շեմն ենք հաղթահարում, բայց համատեղ աշխատանքի արդյունքում մենք, իհարկե, համոզված եմ այդ խնդիրը կլուծենք։
- Առաջիկայում կարող են ավիաչվերթեր իրականացվել նաև Ստամբուլ–Գյումրի և հակառակ ուղղությամբ։
- Երբ ասում էի, որ այդ ուժերի հաջողությունը նշանակում է պատերազմ, իրենք սկսեցին շատ ակտիվ հակադարձել։ Հիմա այդ մարդիկ բաց խոսում են պատերազմով Ղարաբաղը վերցնելու մասին։ Դա աղետի պոտենցիալ է ՀՀ-ի համար։
- Սամվել Կարապետյանից չեմ վախենում, Սամվել Կարապետյանի համար եմ վախենում, վախենում եմ բոմժ դառնա։ Ահավոր վախենում եմ նրա՝ բոմժ դառնալուց, ընդ որում՝ մինչև տարեվերջ։
- Ես էլի ուզում եմ իմ քաղաքական զգացողությունն ասել, որ երեք ուժերից ոչ մեկը չի հաղթահարելու խորհրդարան մտնելու անցողիկ շեմը, ես խոսում եմ պատերազմի եռագլուխ կուսակցության մասին։