Կանադան փորձում է համատեղել իր էներգետիկ ներուժն ու տեխնոլոգիական զարգացումը՝ խոշոր տեխնոլոգիական ընկերություններին ներգրավելով տվյալների մշակման (Data Center) նոր կենտրոնների կառուցման նախագծերում։
Reuters-ի հաղորդմամբ՝ Կալգարիում անցկացվող ավանդական Calgary Stampede միջոցառման շրջանակում նավթագազային ոլորտի ներկայացուցիչներին միացել են նաև ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերությունները։
Կանադայի իշխանությունները համոզված են, որ երկրի կայուն էլեկտրամատակարարումը, վերականգնվող էներգիայի պաշարները և սառը կլիման կարող են այն դարձնել արհեստական բանականության տվյալների կենտրոնների համար գրավիչ ուղղություն։
Մասնագետների գնահատմամբ՝ եթե ծրագիրը հաջողությամբ իրականացվի, Կանադան կարող է առաջիկա տարիներին դառնալ Հյուսիսային Ամերիկայի AI ենթակառուցվածքների կարևորագույն կենտրոններից մեկը։