Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները շարունակում են քննարկել Ռուսաստանի դեմ նախատեսված 21-րդ պատժամիջոցների փաթեթը։ Չնայած վերջնական համաձայնությունը դեռ չի կայացվել, ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտնել է, որ բանակցությունները շարունակվում են, և որոշումը կարող է ընդունվել մոտ ժամանակում։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ նոր փաթեթով նախատեսվում է պատժամիջոցների ցուցակում ընդգրկել շուրջ 250 նոր ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչը կարող է դառնալ մինչ օրս ամենախոշոր ընդլայնումներից մեկը։
Քննարկվող միջոցառումները ներառում են նաև Ռուսաստանի էներգետիկ եկամուտների կրճատմանը, ռազմական արդյունաբերության հնարավորությունների սահմանափակմանը, ինչպես նաև այսպես կոչված «ստվերային նավատորմի» գործունեության դեմ ուղղված լրացուցիչ սահմանափակումներ։ Միաժամանակ որոշ անդամ երկրներ շարունակում են տարաձայնություններ ունենալ ռուսական հեղուկ բնական գազի (LNG) և ծովային ծառայությունների նկատմամբ առավել խիստ սահմանափակումների շուրջ։
Եթե անդամ պետությունները կարողանան հասնել համաձայնության, նոր պատժամիջոցների փաթեթը կարող է հաստատվել առաջիկայում։