Հայաստանի թիմը գրավել է 3-րդ տեղը ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ-ում

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացված ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմը գրավել է երրորդ տեղը՝ նվաճելով 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ։

65 կգ քաշային Արեն Հայրապետյանը և 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը նվաճել են արծաթե, 57 կգ քաշային Սաշա Պետրոսյանը, 79 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը, 61 կգ քաշային Գագիկ Ղազարյանը և 125 կգ քաշային Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *