
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տաբակ» ընկերության աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով վերաբացել կապարակնքված արտադրամասը։ Նրանք նշում են, որ աշխատավայրի փակման հետևանքով զրկվել են աշխատանքից և կոչ են անում պատասխանատու մարմիններին հնարավորինս արագ վերանայել որոշումը՝ ապահովելով ընկերության գործունեության վերականգնումը։