«Թրամփն ու նրա թիմն են ստեղծել այն պայմանները, որոնք հնարավոր դարձրին Հայաստանի հետ խաղաղությունը». Ալիևը՝ The Floridian-ին

Ադրբեջանի նախագահ Իլհամ
Ալիևը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
կարևոր
դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի
ձեռք բերման
գործում։ Այս մասին հաղորդում է ամերիկյան The Floridian
պարբերականը։

Տեղեկատվության
համաձայն՝
Ադրբեջանի նախագահ
Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Շուշ
իում
4-րդ գլոբալ մեդիաֆորում
ի շրջանակներում,
բարձր է գնահատել Թրամփի վարչակազմի աջակցությունը խաղաղության գործընթացին։

Ինչպես գրում է պարբերականը, Breitbart News-ի հետաքննող լրագրող Ջոշուա
Քլայնը հարցրել է Ալիևին, թե ինչ
ներդրում է
ունեցել Դոնալդ Թրամփը Ադրբեջանի և
Հայաստանի միջև խաղաղության գործընթաց
ում՝ ի տարբերություն ԱՄՆ
նախորդ վարչակազմերի, մասնավորապես՝ Բայդենի վարչակազմի։
Ի պատասխան Ալիևը հայտարարել է, որ Թրամփի մոտեցումը սկզբունքորեն տարբերվել է իր իրավանախորդների մոտեցումներից:

 

«Նախագահ
Թրամփի մոտեցումը
այլ էր. նա
խաղաղասեր մարդ է, որը կարող է խաղաղություն
բերել:
Ինչպես
անձամբ ինքը բազմիցս նշել է, նախագահ Թրամփը վերջ է դրել ութ հակամարտության
աշխարհ
ի տարբեր անկյուններում: Այդպիսին է նրա խառնվածքը, նրա
տեսլականը և նրա քաղաքականությունը: Ինչ վերաբերում է մեր հարցին (Հայաստանի հետ
հակամարտությ
անը), ապա այստեղ նույնպես նա շատ կարևոր դեր է խաղացել:
Որովհետև երբ Ադրբեջանն ու Հայաստանը բանակցությունների վերջին փուլում էին, հենց
նախագահ Թրամփն ու նրա թիմն էին ստեղծել այն պայմանները, որոնք հնարավոր դարձրին
խաղաղությունը»,- ասել է
Ալիևը:

 

The Floridian-ը գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նաև անդրադարձել է Սպիտակ տանը
Դոնալդ Թրամփի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ պատմական հանդիպմանը և հիշեցրել,
որ այս հանդիպման ընթացքում
ձեռք է բերվել խաղաղության համաձայնագիր։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *