Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է երկրի նախագահին պաշտոնանկ անելու օգտին

Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է նախագահ Տամաշ Շույոկին պաշտոնանկ անելու օգտին․ գրում է BBC-ն։

Վարչապետ Պետեր Մադյարի ղեկավարած Տիսա կուսակցությունն, օգտվելով խորհրդարանում ունեցած երկու երրորդի մեծամասնությունից, առանց դժվարության ընդունել է Սահմանադրության 17-րդ փոփոխությունը, որով դադարեցվել են նախագահ Շույոկի և Սահմանադրական դատարանի նախագահ Պետեր Պոլտի լիազորությունները։

Շույոկն այժմ ունի հինգ օր՝ հաստատելու խորհրդարանի ընդունած որոշումը, որը փաստացի նշանակում է իր իսկ քաղաքական կարիերայի ավարտը, կամ այն ուղարկելու Սահմանադրական դատարանի քննությանը։

Ավելի վաղ Մադյարը հայտարարել էր, որ եթե Շույոկը դիմի Սահմանադրական դատարան, նրա նկատմամբ կսկսվի իմփիչմենթի գործընթաց։

Շույոկը համարվում է նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի համախոհը․ Օրբանն իշխանությունից հեռացել է այս տարվա ապրիլին։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *