Արջը հոշոտել ու գլխատել է անտառում միայնակ խմող տղամարդուն

Ռուսաստանի Մագադանի մարզի Օլա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել սահմռկեցուցիչ դեպք. վայրի արջը հարձակվել և դաժանաբար սպանել է անտառի եզրին միայնակ ալկոհոլ օգտագործող 61-ամյա տղամարդուն։

Ինչպես հաղորդում է տեղական լրատվամիջոցը, սպանվածը տեղաբնակ Վյաչեսլավ Պ.-ն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների, ծանր էր տանում կնոջից բաժանվելու փաստը և գնացել էր բնության գիրկ, սակայն անսպասելիորեն դարձել է կատաղի գիշատչի զոհը:

Տղամարդու նախկին կինը, անհանգստանալով նրա անհետացումից, մի քանի օր շարունակ ինքնուրույն փնտրել է նրան, մինչև որ անտառում ի վերջո հայտնաբերվել է վերջինիս անդամահատված ու գլխատված մարմինը՝ վայրի կենդանու հարձակմանը բնորոշ խորը կծածներով ու ճանկռվածքներով։

Այս պահին տարածաշրջանի արտակարգ ծառայություններն ու որսորդները սկսել են արջի որոնողական աշխատանքները, և տեղական իշխանությունները որոշում են կայացրել գտնելուց անմիջապես հետո չեզոքացնել կենդանուն՝ հետագա հնարավոր հարձակումներն ու բնակչության շրջանում նոր զոհերը կանխելու համար։


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *