ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Իրանի հետ կապված տասնյակ ընկերությունների ու նավերի նկատմամբ

Ըստ ամերիկյան իշխանությունների՝ ցանցը զբաղվել է իրանական նավթի արտահանմամբ, բեռնարկղերով փոխադրումներով ու հումքային ապրանքների առևտրով, ինչպես նաև օգնել է փոխադրել Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժման հետ կապված ռուսական նավթամթերքներն ու բեռները:

Պատժամիջոցների տակ են հայտնվել ֆինանսիստներ, բեռնափոխադրող ընկերությունների ղեկավարներ, նավերի օպերատորներ ու կազմակերպություններ ԱՄԷ-ից, Սինգապուրից, Հոնկոնգից, Հնդկաստանից, Մարշալյան կղզիներից և այլ վայրերից:

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Շամխանիի ցանցը Իրանի ֆինանսավորման հիմնական աղբյուրներից մեկն է, և նոր միջոցառումներն ուղղված են նրա ֆինանսական ենթակառուցվածքի ոչնչացմանը։

Ըստ ֆինանսների նախարարության` Շամխանիի ցանցի հետ կապված և ԱՄՆ պատժամիջոցների ենթարկված անձանց, ընկերությունների ու նավերի ընդհանուր թիվը գերազանցել է 200-ը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *