ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը ավարտել է Իրանի դեմ հարվածների շարքը։
«90-րոպեանոց հարվածների ալիքի ընթացքում ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը բարձր ճշգրտության զինամթերքով հարվածներ է հասցրել առափնյա պաշտպանության համակարգերին, ինչպես նաև Մեծ Թոնբ կղզում թևավոր հրթիռների պահման և արձակման վայրերին։ Այս հարվածներն էլ ավելի են թուլացրել Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակվելու Իրանի հնարավորությունները»,- նշել են ԱՄՆ բանակում։