Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը կժամանի Մոսկվա․ ՌԴ ԱԳՆ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 16-ին աշխատանքային այցով կժամանի Ռուսաստան։ Նա բանակցություններ կվարի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, հաղորդում է «Կոմերսանտը»։

«Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցեր»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *