Ռուսաստանը սպասում է Բաքվի և Երևանի միջև
համաձայնեցմանը 3+3 պլատֆորմի անդամ
երկրների ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումների հերթականության շուրջ։ Այս մասին ճեպազրույցի
ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա
Զախարովան։
Նա հիշեցրել է, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել ստամբուլյան
նիստի
արդյունքներով, որը տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերին։
«3+3 պլատֆորմի առաջին փորձագիտական նիստում, որը տեղի է ունեցել հունիսի 5-ին՝
2026 թվականի Պիտերյան ֆորումի
շրջանակներում, մասնակիցները ակտիվորեն արտահայտվել են կոնկրետ փոխշահավետ
տնտեսական նախագծերի վրա կենտրոնանալու օգտին՝ առանց քաղաքականացման։ Լիովին կիսում ենք այս
մոտեցումը»,- հայտարարել է Զախարովան։