Մեկնարկել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նորոգման երկրորդ փուլը․ ի՞նչ բարեկարգում է արվելու այս անգամ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝  բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներին հետևելու նպատակով. տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։

«Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են աշխատանքների ընթացքը՝ տեղեկացնելով, որ շինարարության և  բարեկարգման որակն ապահովվում է մասնագիտական վերահսկողությամբ։

Բարեկարգման երկրորդ փուլով նախատեսվում է Հավերժության տաճարի ևս երեք մույթերի հիմնանորոգում և թանգարանային հատվածի նորոգում»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *