Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանն աշնանը կանցկացնեն «Eternity-2026» հրամանատարաշտաբային զորավարժությունները

Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը 2026 թվականի նոյեմբերին կանցկացնեն «Eternity-2026» համակարգչային հրամանատարաշտաբային զորավարժությունները։

Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Զորավարժությունները կանցկացվեն Ադրբեջանում։

Զորավարժություններին, բացի երեք երկրների զինծառայողներից, կմասնակցեն նաև Ադրբեջանի Ռազմավարական օբյեկտների պահպանության պետական գործակալության և «Ադրբեջանական երկաթուղիներ» (ԱԵՈւ) ՓԲԸ-ի աշխատակիցները։

Զորավարժությունների պլանը նախատեսում է երեք երկրների տարածքով անցնող ռազմավարական օբյեկտների և հաղորդակցության ուղիների՝ մարտավարական մակարդակով պահպանության և պաշտպանության սցենար։

Համաժողովի ընթացքում քննարկվել են զորավարժությունների թեման ու նպատակները, համատեղ շտաբի կազմը, տեղանքում մշակվելիք մարտավարական էպիզոդները և կազմակերպչական այլ հարցեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *