Հայաստանում կուտակված ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը 2024 թվականին կազմել է 7 միլիարդ 754 միլիոն դոլար: Դրա մասին ասվում է ՄԱԿ-ի զեկույցում:
Ընդ որում, 2000 թվականին այս ցուցանիշը եղել է 513 միլիոն դոլարի մակարդակում, իսկ 2010 թվականին՝ 4 միլիարդ 405 միլիոն դոլար:
2023 թվականին կուտակված ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 7 միլիարդ 639 միլիոն դոլար: