Առօրյա կյանքի հեղափոխություն. Հնդկաստանի վարչապետը կոչ է անում փոխել վերաբերմունքը մաքրության հանդեպ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հանդես է եկել երկրի զարգացմանն ու հանրային կյանքի բարելավմանն ուղղված կարևոր հայտարարությամբ՝ ընդգծելով, որ իր կառավարությունը նպատակադրվել է մաքրության պահպանումը վերածել յուրաքանչյուր քաղաքացու կայուն սովորության և այն դարձնել հնդկական ազգային մշակույթի անբաժանելի մասը։

Մոդին շեշտել է, որ այս համապետական ռազմավարությունը միտված է երկրի էկոլոգիական և սանիտարահիգիենիկ վիճակի արմատական փոփոխությանը, ինչը պահանջում է յուրաքանչյուր քաղաքացու անհատական պատասխանատվությունը։

Վարչապետի խոսքով՝ ծրագրի հիմնական գաղափարն այն է, որպեսզի մաքրության հանդեպ հոգատարությունը դուրս գա սովորական պարտականությունների շրջանակից և դառնա հնդկական հասարակության առօրյա կյանքի ու կենցաղի բնականոն բաղադրիչը:

Այս նախաձեռնությունը հանդիսանում է Հնդկաստանի իշխանությունների կողմից իրականացվող սոցիալական և ենթակառուցվածքային խոշոր բարեփոխումների շարունակությունը, որոնց միջոցով պետությունը փորձում է քաղաքային և գյուղական համայնքներում արմատավորել բնապահպանական ու կենցաղային նոր, առավել բարձր չափանիշներ։


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *