Կրոնական լուծում՝ վառելիքի ճգնաժամին. Մոսկվայում քահանաները սկսել են օրհնել բենզալցակայանների հերթերը

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում վառելիքի շուկայում տիրող իրավիճակի և բենզալցակայաններում գոյացող մեծ հերթերի ֆոնին արձանագրվել է աննախադեպ ու արտասովոր դեպք՝ կապված հերթերի օրհնության հետ։

Ինչպես հաղորդում է տեղական լրատվամիջոցը, մայրաքաղաքի բենզալցակայաններից մեկում իրականացվել է հատուկ կրոնական արարողություն, որի նպատակն է եղել հոգևոր աջակցություն ցուցաբերել վարորդներին և հանդարտեցնել կուտակումների պատճառով առաջացած լարվածությունը։

Ծիսակատարության ընթացքում հրավիրված քահանան օրհնված ջրով ցողել է վառելիքի սպասող մոտ մեկ տասնյակ ավտոմեքենաներ և դրանց սեփականատերերին։ Ավելին՝ արարողության ավարտից հետո հոգևորականը հրապարակայնորեն հայտարարել է, որ սրբագործման ծեսից անմիջապես հետո բենզալցակայանի տարածքում տրանսպորտային միջոցների հերթը սկսել է զգալիորեն ավելի արագ առաջ շարժվել, ինչը, ըստ նրա, վկայում է կատարված աղոթքների անմիջական ազդեցության մասին։


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *