Axios․ Ամերիկացի երկու զինծառայող զոհվել է Հորդանանին Իրանի հասցրած հարվածի հետևանքով

Ամերիկացի երկու զինծառայող զոհվել, ևս մի քանիսը վիրավորվել են շաբաթ օրը Հորդանանում ավիաբազային Իրանի հասցրած հրթիռային հարվածի հետևանքով, Axios-ին հաղորդել են զինվորական պաշտոնյաները։

Սա ամերիկացի զինծառայողների զոհվելու առաջին դեպքն է երկու շաբաթ առաջ մարտական գործողությունների վերսկսվելուց հետո։ Միջադեպի հետևանքով այս պատերազմում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 16-ի։

Շաբաթ օրը իրանական առնվազն երկու բալիստիկ հրթիռ խոցել է Հորդանանում գտնվող Մուաֆֆաք Սալթի ավիաբազան, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքեր և կործանիչներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *