Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում դպրոցի տարածքում շինություն է այրվել

Հուլիսի 19-ին՝ ժամը 02։58-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում այրվում է տնակ։

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թաղամասի դպրոցներից մեկի տարածքում գտնվող չշահագործվող շինության տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։10-ին, մարվել՝ 05։33-ին։ Մասամբ այրվել է շինության տանիքը՝ մոտ 30 քմ», – նշված է փրկարար ծառայության տարածած հաղորդագրության տեքստում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *