Ռուսաստանի կողմից Կիևին բալիստիկ հրթիռներով հասցված հարվածների ընթացքում հրթիռակոծվել են նաև Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան հարևանությամբ գտնվող շրջանները։
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, ավերածություններ և հրդեհ են տեղի ունեցել դեսպանատան վարչական շենքից 200–250 մետր հեռավորության վրա։
Դեռևս չկա հստակ տեղեկատվություն այն մասին, թե արդյոք Ադրբեջանի դեսպանատան շենքը վնասվել է։
Ռուսաստանը Կիևի վրա իրականացրել է պատերազմի ընթացքում ամենածավալուն բալիստիկ հարձակումներից մեկը