Ղազախստանում փրկել են կոյուղու հորատանցքի մեջ ընկած ուղտին

Ղազախստանում ուղտն ընկել է կոյուղու հորատանցքի մեջ, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։

Կենդանին ընկել էր մասնավոր բնակելի տան բակից դուրս գտնվող հորատանցքի մեջ։

Փրկարարներն արագ ժամանել են դեպքի վայր։ Հատուկ տեխնիկայի և փրկարարական սարքավորումների օգնությամբ նրանք զգուշորեն դուրս են բերել ուղտին հորատանցքից։

Գործողությունն ավարտվել է հաջողությամբ, կենդանին չի տուժել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *