«Պատիվ ունեմ»-ը՝ նաև ԱԱԾ-ում․ ինչո՞ւ է ուժային կառույցը ցանկանում գործակցել ուսանողների հետ 

Զինվորական պատիվ ունեմ ծրագիրը, որ ուսանողին տալիս է տարկետմնա հնարավորություն ուսումնառությունն ավարտելուց հետո ՀՀ զինված ուժերում սպայական երեք տարվա պարտադիր ծառայության անցնելու պայմանով, կարող է ներդրվել նաև ԱԱԾ-ում։ Այս մասին տեղեկանում ենք Իրավական նախագծերի հրապարակման e-draft միասնական հարթակից։

Օրինագիծը մշակել ու հանրային քննարկման է ներկայացրել հենց ԱԱԾ-ն։ Հանրային քննարկումն ավարտվելու է օգոստոսի 4-ին, ինչից հետո էլ պարզ կլինի նախագծի հետագա ճակատագիրը։

Ինչո՞ւ է ուժային կառույցը ցանկանում ուսանողներին նաև ԱԱԾ-ի՛ հետ գործակցելու և պայմանագիր կնքելու առաջարկ անել․ նախագծի հիմնավորմամբ՝ դա պայմանավորված է ԱԱԾ-ում զինծառայության գրավչությունը բարձրացնելու, կադրային ներուժը զարգացնելու, բարձրագույն կրթությամբ զինծառայողներով համալրելու և այլնի հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *