Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը

Ռուսաստանի Լիպեցկի մարզում իրավիճակը կտրուկ լարվել է. հուլիսի 21-ի գիշերը հնչած պայթյուններից և հայտարարված հրթիռային տագնապից հետո Պերեդելչեսկայա փողոցի արդյունաբերական բաց տարածքում բռնկվել է խոշոր հրդեհ, որն ընդգրկում է ավելի քան 2500 քառակուսի մետր։

Ինչպես հաղորդում է DW-ն, արտակարգ պատահարը տեղի է ունեցել տարածաշրջանի երկու ամենառազմավարական օբյեկտների անմիջական հարևանությամբ։

ASTRA-ի հետաքննության համաձայն՝ հրդեհի ալիքը տարածվել է թիվ 2 ջերմաէլեկտրակայանի և Նովոլիպեցկի գործարանի միջև ընկած հատվածում, որոնցից առաջինը էներգիա է մատակարարում 100.000-ից ավելի բնակչի ու խոշոր գործարանների, իսկ երկրորդը հանդիսանում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանն ու ապահովում է երկրի պողպատի շուրջ 20%-ը։

Նահանգապետ Իգոր Արտամոնովը հաստատել է արդյունաբերական գոտում հրդեհի փաստը՝ հավելելով, որ, նախնական տվյալներով, զոհեր կամ վիրավորներ չկան, սակայն հրդեհի ճշգրիտ պատճառներն ու վնասի չափերը դեռևս ճշտվում են։


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *