Անկարան Եվրոպայի հետ քննարկում է եվրոպական անվտանգության համակարգից ԱՄՆ դուրս գալու հարցը. Ֆիդան

Անկարան
Եվրոպայի հետ քննարկում է եվրոպական անվտանգության համակարգից ԱՄՆ-ի դուրս գալու
հարցը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Թուրքիայի
ԱԳ նախարարը նշել է, որ Վաշինգտոնը այլևս չի ցանկանում իրեն ծանրաբեռնել
միջազգային համակարգի խնդիրներով։

«Ուստի
ճգնաժամերի խորացումից և լարվածության նոր գոտիների ստեղծումից խուսափելու համար
անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել։ Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն մեզ համար կարևոր
համակարգեր են։ Մենք քննարկում ենք, թե ինչպես կարող ենք կառավարել դա, եթե ԱՄՆ-ն
դուրս գա եվրոպական անվտանգության համակարգից, ինչպես կարող ենք մեղմել
հետևանքները»,- հավելել է Ֆիդանը։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *