Ռոզա Դավթյանը եղբոր հետ հրապարակել է հոլովակ, որտեղ պարում է նաև ամուսինը՝ քրոջ հետ

Դերասանուհի Ռոզա Դավթյանը, ով ակտիվորեն կիսվում է իր անձնական ու ընտանեկան կյանքի ուրախ պահերով, ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել: Կադրերում դերասանուհին ներկայացել է իր եղբոր հետ պարելիս։

Հրապարակված տեսանյութում ուշադրություն է գրավում ոչ միայն Ռոզայի և իր եղբոր պարը, այլև ֆոնին տիրող ընտանեկան անմիջական մթնոլորտը:
Կադրերում երևում է նաև Ռոզայի ամուսինը՝ Գուրգենը, ով իր հերթին զուգահեռաբար պարում է իր քրոջ հետ:

Տեսանյութը կարճ ժամանակում մեծ արձագանք է գտել սոցցանցերում: Ռոզա Դավթյանի երկրպագուներն ու հետևորդները նշել են, որ չափազանց հաճելի է տեսնել նման ընտանեկան արժեքներ գնահատող զույգ:

Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *