Նոր հարված Ռուսաստանում Wildberries-ի պահեստներին և նավթաբազային. Բռնկվել են հրդեհներ, կան տուժածներ

Հուլիսի լույս 22-ի գիշերը ուկրաինական դրոնները գրոհել են Wildberries ընկերության լոգիստիկ կենտրոնները Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Կրասնոդար և Նևինոմիսկ քաղաքներում: Այս մասին գրել է ընկերության ղեկավար Տատյանա Կիմը, ինչպես նաև հաստատել են տեղական իշխանությունները: Հարվածների հետևանքով երկու պահեստներում էլ սկսվել է ուժեղ հրդեհ:

Կրասնոդարի պահեստում տուժել է երեք մարդ, հայտնել են տարածաշրջանային օպերատիվ շտաբում: Նևինոմիսկում պահեստը գրոհելիս, Ստավրոպոլի երկրամասի նահանգապետի տեղեկություններով, տուժել է հինգ մարդ:

Կրասնոդարի երկրամասի Արմավիրի վարչակազմը հայտնել է, որ քաղաքը «ենթարկվել է ամենամասշտաբային գրոհներից մեկին»։

Ավելի քան 16 ԱԹՍներ գրոհել են տեղական նավթաբազան, ինչի հետևանքով 800 քառակուսի մետր տարածքում բռնկվել է հրդեհ։ Տուժածների մասին չի հաղորդվում։ Դեպքի վայրում աշխատում են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ավելի քան 40 աշխատակիցներ։

Հարձակման ենթարկված Wildberries-ի պահեստները խոշորագույններից են. Կրասնոդարի համալիրը՝ 150 հազար քառակուսի մետր տարածքով, պահեստների շարքում զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ 120 հազար  քառակուսի մետր տարածքով Նևինոմիսկի կենտրոնը՝ 6-րդը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *