Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, բնակվում էր իրենից փոքր 2 քույրերի եւ ծնողների հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին մահացած զինծառայողի հարեւանները։
Նրանք պատմեցին, որ Նարեկը 6 ամսվա ծառայող էր, Արմավիրի ուսումնական զորամասում էր ծառայում, վերջերս էր արձակուրդ եկել, որից հետո տեղափոխվել Ճամբարակի զորամաս։

NEWS.am-ի հետ զրույցում հարեւանները տարբեր վարկածներ էին առաջ քաշում. մի մասը ասում էր որ կրակոցից է մահացել, իսկ մեկ այլ վարկածն էլ այն էր, որ կախված են հայտնաբերել զինծառայողին։
Հիշեցնենք, որ նախօրեին քննչական կոմիտեն էր հայտնել զինծառայողի մահվան մասին, չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ հոդվածով է քրեական վարույթ հարուցվել, իսկ պաշտպանության նախարարությունը մինչ այս պահը որեւէ տեղեկատվություն չի հայտնել դեպքի վերաբերյալ։